Անձնական տվյալների գաղտնիության
քաղաքականությունը (այսուհետ՝ «Քաղաքականություն») գործում է ողջ տեղեկատվության նկատմամբ, որը
SERVICE GATE և/կամ նրա աֆիլացված անձինք, ներառյալ բոլոր անձանց, որոնք մտնում են մեկ խմբի մեջ
SERVICE GATE հետ, կարող են ստանալ Օգտատիրոջ մասին՝ նրա կողմից SERVICE GATE ցանկացած կայքից,
սերվիսներից, ծրագրերից, պրոդուկտներից օգտվելու ընթացքում և SERVICE GATE կողմից Օգտատիրոջ հետ
ցանկացած համաձայնագրերի և պայմանագրերի օգտագործման ընթացքում:
1. Տերմիններ և
սահմանումներ
1.1. Անձնական տվյալներ՝ տվյալներ, որոնք կարող են օգտագործվել
ընկերության որևէ անձի նույնականացման համար: Տեղեկատվություն կազմակերպության մասին՝ տվյաներ,
որոնք կարող են օգտագործվել ընկերության մրցակցային առավելությունները, դրա քաղաքականությունը
բացահայտելու համար և այլն:
1.2. Յուրաքանչյուր մեր հաճախորդին մենք տրամադրում ենք բլանկ,
հավաքագրելու անձնական տեղեկատվություն այն անձանց մասին, որոնք մասնակցում են մեր համատեղ
նախագծերին, դրանց հաստատմանը, ինչպես նաև պատվիրատուի ընկերության ղեկավարների:
1.3. Որոշ
դեպքերում, նախագծի շրջանակներում մենք կարող ենք ընկերության մասին տեղեկատվության հարցում անել,
որն իրենից ներկայացնում է փակ տեղեկատվություն (հաճախակի ընկալվող որպես «կոմերցիոն գաղտնիք»): Ձեր
կողմից տրամադրվող ողջ տեղեկատվությունը օգտագործվում է բացառապես գործնական համագործակցության
շրջանակներում, և չի փոխանցվում «երրորդ անձանց»:
2. Անձնական տվյալների
հավաքագրում/տեղեկատվություն ընկերության մասին
2.1. Աշխատանքի մեկնարկից առաջ
մենք միշտ խնդրում ենք ուղարկել ընկերության ռեկվիզիտները:
2.2. Այն պահին, երբ Դուք դառնում եք
մեր հաճախորդը, մենք առաջին հերթին հարցում ենք անում կոնտակտային տվյալներ տրամադրելու վերաբերյալ՝
անուն, ազգանուն, պաշտոն, հեռախոսահամար, այն աշխատակիցների էլեկտրոնային փոստի հասցեները, որոնք
մասնակցություն են ունենալու մեր համագործակցության մեջ: Դա անհրաժեշտ է ամբողջական և կայուն կապ
հաստատելու համար, նպատակ ունենալով առավելապես որակով կատարել աշխատանքը նախանշված
ժամկետներում:
2.3. Որոշ նախագծեր մեզանից պահանջում են հաճախորդի ընկերությունում առկա իրական
իրադրության ամբողջական ընկալում, այդ իսկ պատճառով մենք ընկերության մասին անհրաժեշտ
տեղեկատվություն տրամադրելու հարցում ենք անում՝ ընկերության եկամուտների, մարքեթինգային
հետազոտությունների տվյալների, տեղեկատվություն ապրանքների, ծառայությունների, բրենդների,
ընկերության ապրանքային նշանների մասին: Իհարկե, մենք ակնկալում ենք ստանալ ճշգրիտ տեղեկատվություն,
որը կարտացոլի հաճախորդի ընկերությունում առկա իրական դրությունը:
3. Անձնական
տվյալների/ընկերության մասին տեղեկատվության օգտագործում
3.1. Մեր կողմից հավաքագրված անձնական
տվյալները թույլ են տալիս անմիջապես կապնվել համագործակցության հարցերի վերաբերյալ հստակ որոշումներ
ընդունող անձի հետ: Ինչպես նաև անձնական տվյալների առկայությունը մեզ մոտ արագացնում է աշխատանքի
ընթացքում առաջացած հարցերի կամ խնդիրների լուծումը, ինչը թույլ է տալիս տեղավորվել համաձայնեցված
ժամկետների մեջ:
3.2. Ինչպես նաև մենք օգտագործում ենք անձնական տվյալները նոր առաջարկների կամ
ապրանքների ու ծառայությունների շուկայի փոփոխվող միտումների մասին տեղեկացնելու նպատակով:
Ժամանակին արված իրազեկումը թույլ է տալիս զերծ պահել ընկերությունը շուկայում դիրքերի
անկումից:
3.3. Հաճախորդի ընկերության մասին տեղեկատվությունը նույնպես գտնվում է մշտական
վերահսկողության տակ և օգտագործվում է ապրանքների և ծառայությունների շուկայի գնահատման համար:
Ներքին վիճակագրություն, կանխատեսումներ, հաշվետվություններ վարելու համար: ՈՒնենալով
տեղեկատվություն հաճախորդի ընկերության մասին, մենք կարող ենք նաև հետևել շուկայի տենդենցներին և
հաղորդել նոր հնարավորությունների մասին, օգտագործելով աշխատակիցների մասին անձնական
տվյալները:
4. Տեղեկատվության հավաքագրում և օգտագործում, որը չի հանդիսանում
անձնական/բացառիկ
4.1. Ինչպես նաև մենք հավաքագրում ենք տեղեկատվություն, որը չի
կարող համարվել անձնական/բացառիկ՝ տվյալներ, որոնք թույլ չեն տալիս անմիջականորեն հետևել որոշակի
անձի, կամ ընկերության բացառիկ հատկությունները: Նման տեղեկատվությունը մենք կարող ենք օգտագործել
ցանկացած նպատակով:
4.2. Մենք կարող ենք տեղեկատվություն հավաքագրել ընկերության գործունեության
ոլորտի, իրավաբանական հասցեի, ընկերության անվանման, տեղի և տեղակայման երկրի մասին: Այդ
տեղեկատվությունը մենք կարող ենք օգտագործել մեր պորտֆոլիոյի ձևավորման համար, տեղադրել մեր
գործակալության կայքում:
4.3. Եթե տեղեկատվությունը, որը չի կարելի անվանել անձնական համադրելի
է անձնական տվյալների հետ, ապա տեղեկատվության նման համագումարը դիտարկվելու է որպես անձնական
տվյալ: Այս դեպքում այն օգտագործվելու է անձնական տվյալների օգտագործման կանոնների
համաձայն:
5. Գաղտնիության պահպանումը ընկերության մակարդակով
5.1.
Անձնական տվյալների պաշտպանություն:
Նպատակ ունենալով ապահովել Ձեր անձնական տվյալների և
ընկերության մասին տվյալների անվտանգությունը, մենք պահպանում ենք գաղտնիության սկզբունքը և մշտապես
հասցնում այդ նորմերը աշխատակիցներին: Ինչպես նաև խիստ հետևում ենք այդ նորմերի կատարմանն
ընկերության ներսում:
6. Անձնական տվյալների փոխանցում երրորդ անձանց
6.1. Գլոբալ
Ի-Սերվիզիս Գրուպ ՍՊԸ-ն համաձայն օրենքի, դատական կարգով, դատական վարույթում, կամ ՀՀ տարածքում
գտնվող պետական մարմիններից հարցման և հաճախորդի ժամանման երկրի տարածքից դուրս կարող է հրապարակել
անձնական տվյալները, կամ հաճախորդի ընկերության մասին տեղեկատվությունը, եթե որոշվի, որ նման
հրապարակումը անհրաժեշտ է և հարկավոր է պետական անվտանգության, իրավական կարգի պահպանման համար: Այլ
դեպքերում, որոնք խախտում են բարոյա-էթիկական նորմերը և ՀՀ օրենքները:
6.2. Ինչպես նաև մենք
կարող ենք գաղտնազերծել անձնական տեղեկատվությունը, կամ կազմակերպության մասին տեղեկատվությունը,
եթե սահմանվի, որ դա անհրաժեշտ է մեր ընկերության աշխատակիցների շահերի պաշտպանության համար, մեր
հաճախորդների անվտանգության համար:
7. Անձնական տվյալներն երրորդ անձանց
փոխանցելու կարգը
7.1. 01.07.2015 թ. ՀՕ-49-Ն «Անձնական տվյալների պաշտպանության
մասին» ՀՀ օրենքի և ՀՀ գործող օրենսդրության պահանջներին համապատասխան.
7.2. Տվյալները կարող են
հրապարակվել գործող օրենսդրությամբ նախատեսված դեպքերում
7.2.1. Իրավապահ մարմիններից
պաշտոնական հարցում ստանալու
7.2.2. Դատական վճռի կատարման
7.2.3. Խարդախության խոչընդոտման
7.2.4.
Օգտատերերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաև ՀՀ օրենսդրական ակտերով նախատեսված
դեպքերում:
8. Ձեր համաձայնությունն այս պայմանների հետ
8.1.
Օգտվելով կայքից, ինչպես նաև SERVICE GATE սեփականությունը հանդիսացող այլ կայքերից, դուք
արտահայտում եք ձեր համաձայնությունն այս գաղտնիության քաղաքականության հետ: Եթե դուք համամիտ չեք
այս քաղաքականության հետ, խնդրում ենք չօգտագործել այն: Կայքի ձեր հետագա օգտագործումը ներկայիս
քաղաքականության մեջ փոփոխություններ մտցնելուց հետո դիտարկվելու է որպես ձեր համաձայնությունն այդ
փոփոխությունների հետ:
9. Հրաժարում պատասխանատվությունից
9.1.
Գաղտնիության քաղաքականությունը չի տարածվում ու չի կիրառվում երրորդ անձերի վեբ-կայքերի վրա, որոնք
կարող են մեր կայքի մասին հիշեցում պարունակել և որոնցից կարող են հղում անել մեր կայքին, ինչպես
նաև հղումներ այս կայքից համացանցի մյուս կայքերի վրա, բացառությամբ SERVICE GATE պատկանող կայքերի:
Այլ վեբ-կայքերի գործողությունների համար մենք պատասխանատվություն չենք կրում:
10.
Գաղտնիության քաղաքականության փոփոխություն. կիրառելի օրենսդրություն
10.1.
SERVICE GATE իրավունք ունի փոփոխություններ մտցնել սույն Գաղտնիության քաղաքականության մեջ:
Փոփոխություններ մտցնելիս ակտուալ խմբագրության մեջ նշվում է վերջին թարմացման ամսաթիվը:
Քաղաքականության նոր խմբագրությունն ուժի մեջ է մտնում տեղադրման պահից, եթե Քաղաքականության նոր
խմբագրությամբ այլ բան սահմանաված չէ: